loading
Հիմնական Արմինեի մասին Գրադարան Նվիրի´ր գիրք Միջոցառումներ Դեսպաններ
Արմինեի ծննդյան օր - գրադարանի տարեկան ամփոփիչ միջոցառում
Բոլոր միջոցառումները

Արմինեի ծննդյան օր - գրադարանի տարեկան ամփոփիչ միջոցառում

Հարգելի՛ գործընկերներ և ընթերցողներ,

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու մարտի 29-ին՝ Արմինեի ծննդյան օրը կայանալիք Արմինեի գրադարանի տարեկան ամփոփիչ միջոցառմանը։

Ինչպես ամեն տարի, այս օրը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի․ այն հնարավորություն է միասին ամփոփելու գրադարանի անցած տարվա գործունեությունը, ձեռքբերումներն ու առաջիկա նպատակները։ Միջոցառման ընթացքում Արմինեի գրադարանի հիմնադիր Արտակ Գևորգյանը կներկայացնի գրադարանի ցուցանիշները, ապագա ծրագրերը, ինչպես նաև կցուցադրվի գրադարանի նոր AI կայքի նախնական տարբերակը։

Ֆորմալ հատվածում նախատեսված է նաև պանելային քննարկում՝ «Ընթերցանության դերը մեր օրերում» թեմայով։ Քննարկման խոսնակների մասին հավելյալ տեղեկատվություն կներկայացնենք առաջիկայում։

Միջոցառման ավարտին միասին կվայելենք դասական երաժշտություն՝ Սիմֆոնիկ նվագախմբի լարային քառյակի և դաշնակահարուհու կատարմամբ։

Կիսվել
📅
Օր և Ժամ
Մարտ 29
Կիրակի | 14:00
📍
Վայր
Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն
Գյումրի , Գայի 1
AI խորհրդատու
Armineh's Library