loading
Հիմնական Արմինեի մասին Գրադարան Նվիրի´ր գիրք Միջոցառումներ Դեսպաններ
Արմինեի մասին

Արմինե Գրիգորյան

Արմինեն երազում էր սեփական գրադարան ունենալու մասին։

Image-Description

Արմինե Գրիգորյան

1989 — 2023
Պահանջատեր
Պատասխանատու
Բարեգործ
Հայրենասեր
Շարունակաբար կրթվող

Արմինեի համար կրթությունը մասնագիտությունից ավելին էր․ այն կյանքի ուղի էր՝ շարունակաբար կրթվելու, զարգանալու և այդ ճանապարհին ուրիշներին օգնելու գաղափարով։

Ճանապարհ դեպի տեխնոլոգիա

Արմինե Գրիգորյանը ծնվել է 1989 թվականի մարտի 29-ին Գյումրիում։ Ստացել է բանասիրական կրթություն, սակայն մշտապես ձգտելով նոր գիտելիքների՝ հետագայում շարունակել է ուսումը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ ուսումնասիրել է ծրագրավորում։

Այդ շրջանն էլ դարձավ նրա մասնագիտական ճանապարհի սկիզբը։ Տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը արագ վերածվեց մասնագիտության, իսկ աշխատասիրությունն ու պատասխանատվությունը նրան դարձրեցին իր ոլորտում առաջատար մասնագետ։

Մասնագիտական ուղի

2015 թվականից Արմինեն մասնագիտացել է կառավարման համակարգերի ավտոմատացման ոլորտում։ Նա աշխատել է տարբեր տեխնոլոգիական նախագծերի վրա և մեծ ներդրում է ունեցել Գյումրիում ծնված տեխնոլոգիական ստարտափի զարգացման գործում՝ օգնելով այն հասցնել հանրապետական մասշտաբի։

Արմինեն առանձնանում էր իր աշխատասիրությամբ, պահանջկոտությամբ և մշտապես զարգանալու ցանկությամբ։ Նրա համար կարևոր էր ոչ միայն մասնագիտական աճը, այլ նաև գիտելիքը կիսելը։

Մարդը՝ արժեքներով

Արմինեն վստահելի ընկեր էր, լավ խորհրդատու և մարդ, ում կողքին մարդիկ իրենց ապահով էին զգում։ Նա միշտ պատրաստ էր աջակցել դժվար պահին և ուրախանալ ուրիշների հաջողություններով։

Նրա կյանքի կարևոր արժեքներից էին հայրենասիրությունը, կրթությունը և հասարակությանը օգտակար լինելու ցանկությունը։ Արմինեն ակտիվորեն զբաղվում էր բարեգործությամբ՝ անվճար դասավանդելով և աջակցելով կարիքավոր ընտանիքներին։

Ինչպե՞ս է ապրում Արմինեի երազանքը

Արմինեի մեծ երազանքներից մեկը սեփական գրադարան ունենալն էր՝ մի վայր, որտեղ մարդիկ կարող են կարդալ, սովորել և զարգանալ։

2023 թվականին Արմինեն անժամանակ հեռացավ կյանքից, սակայն նրա երազանքը մնաց։ Արտակ Գևորգյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Armineh’s library-ն, որն այսօր ոչ միայն ապրեցնում է Արմինեի անունը, այլև Գյումրիում տարածում է նոր մշակույթ գրքի ու ընթերցանության հանդեպ։

Արժեհամակարգ

Պահանջատեր
Պատասխանատու
Բարեգործ
Հայրենասեր
Շարունակաբար կրթվող

Ամենապահանջված գրքեր

Դիտել բոլորը →
Անձի զարգացում
Ով լաց կլինի, երբ դու մահանաս
Ռոբին Շարմա
Անձի զարգացում
Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին
Ռոբին Շարմա
Անձի զարգացում
Ուր է իմ պանիրը
Սպենսեր Ջոնսոն
Անձի զարգացում
Սրճարան աշխարհի եզրին
Ջոն Պ․ Ստրելեքի
Անձի զարգացում
Ատոմային սովորություններ
Ջեյմս Քլիըր
Անձի զարգացում
Ես կարդում եմ ձեր մտքերը
Ջո Նավարո
Անձի զարգացում
Նվերը
Սպենսեր Ջոնսոն
Անձի զարգացում
Աշխարհի մեծագույն վաճառականը 1
Օգ Մանդինո
Անձի զարգացում
Ուտել, աղոթել, սիրել
Էլիզաբեթ Գիլբերթ
AI խորհրդատու
Armineh's Library