Փետրվարի 9-ին ժամը 19։30-ին Արմինեի գրադարանի Գրքասերների ակումբում անցկացվելու է հերթական քննարկումը՝ Քեյթ Ֆերացիի «Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ» գրքի շուրջ:
Գիրքն անձնական և մասնագիտական կապեր ստեղծելու, գործընկերների ցանց ձևավորելու և այն ճիշտ օգտագործելու մասին համապարփակ ուղեցույց է:
Գրքի քննարկման մոդերատորն է Մանթաշյանց գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը:
Գրքի քննարկմանը կարող են մասնակցել առավելագույնը 20 հոգի, իսկ մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է գրանցվել։